Մասկերանո. Մեսսիի վերադարձը հրաշալի ստացվեց
09/01/2014 15:11

Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Խետաֆեին» հաղթելուց հետո (4:0) մեկնաբանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը վնասվածքից հետո։
-Մեսսիի վերադարձը հրաշալի ստացվեց։ Նա գերազանց կերպով ընդգրկվեց խաղի մեջ։ Երբ նա խփեց երկրորդ գոլը, ակնհայտ դարձավ, որ նա կրկին կարող է կիրառել իր բոլոր հնարքները։ Ես շատ ուրախ եմ, քանի որ վերջին երկու ամիսներն առանց նրա բավական բարդ ստացվեցին։
«Խետաֆեի» հետ դիմակայությունում դեռևս ամեն ինչ վճռված չէ։ Հյուրընկալվելիս մեզ պետք է այսօրվա սկսածն ավարտին հասցնել, և մենք լավ նախադրյալներ ունենք դրա համար,-հայտարարել է Մասկերանոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում