2013թ լավագույն ակումբը՝ ըստ FIFA-ի

2013թ լավագույն ակումբը՝ ըստ FIFA-ի

Մյունխենի «Բավարիան» FIFA-ի կողմից ճանաչվել է 2013թ լավագույն ակումբ: Թիմը հավաքել է 370 միավոր: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է 290 միավորով, իսկ երրորդը «Չելսին» է, որը հավաքել է 273 միավոր. այս մասին գրում է «AS»-ը:

Իսպանական պարբերականը նաև տեղեկացնում է, որ սա առաջին դեպքն է, որ այս ցուցակը գլխավորում է գերմանական թիմ:

Նշենք նաև, որ պատմության մեջ «Բավարիայից» ավելի շատ միավորներ վաստակել է միայն «Յուվենտուսը» 1993 թվականին՝ 372,7:

Լավագույն թիմերի ցուցակը, ըստ FIFA-ի, հետևյալն է.

1. «Բավարիա»՝ Գերմանիա (370)
2. «Ռեալ Մադրիդ»՝ Իսպանիա (290)
3. «Չելսի»՝ Անգլիա (273)
4. «Ատլետիկո Մադրիդ»՝ Իսպանիա (251)
5. «Բարսելոնա»՝ Իսպանիա (247)
6. «ՊՍԺ»՝ Ֆրանսիա (240)
7. «Բազել»՝ Շվեյցարիա (239)
8. «Ատլետիկո Մինեյրո»՝ Բրազիլիա (238)
9. «Տոտենհեմ»՝ Անգլիա (238)
10. «Բենֆիկա»՝ Պորտուգալիա (232)

Հետևեք մեզ նաև Telegram-ում