Ռեսինո. Շաբաթ օրը պարզ կլինի՝ արդյոք «Ատլետիկոն» կկարողանա պայքարել
09/01/2014 18:14

Նմանատիպ
Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին մարզիչ Աբել Ռեսինոն խոսել է շաբաթ օրը կայանալիք «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպման կարևորության մասին:
«Այս «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպումն ավելի սպասված է, քան «Ատլետիկո»-«Ռեալ Մադրիդ» անգամ «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը: Սա մի խաղ է, որը ցույց կտա՝ արդյոք «Ատլետիկոն» ի վիճակի է պայքարելու Լա լիգան հաղթելու համար, թե՝ ոչ»,- Ռեսինոյի խոսքերն է փոխանցում «Mundo deportivo»-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում