Ռոբեն. Սպասում եմ պայմանագրի երկարաձգման առաջարկի
09/01/2014 22:22

Նմանատիպ
Արյեն Ռոբենը շարունակում է հասկացնել Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը, որ ցանկանում է կարիերան շարունակել հենց այդ թիմում: 2015 թվականին լրանալու է կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը, իսկ հոլանդացին դեռևս նոր համաձայնագրի առաջարկություն չի ստացել:
«Եթե ակումբը ցանկանում է ինձ տեսնել թիմում, ապա ես սպասում եմ պայմանագրի երկարաձգման առաջարկի: Ակումբի ղեկավարությունը պետք է անի առաջին քայլը: Համոզված եմ` նրանք գիտեն, թե ես ինչերի եմ ընդունակ»,-Ռոբենի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ այժմ Արյեն Ռոբենը ապաքինվում է վնասվածքից: Սպասվում է` նա կմասնակցի մրցաշրջանի երկրորդ հատվածի առաջին իսկ խաղին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում