Ռոնալդինյոն չի տեղափոխվի «Բեշիկթաշ»

Ռոնալդինյոն չի տեղափոխվի «Բեշիկթաշ»

«Ատլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն «Բեշիկթաշ» չի տեղափոխվի: Բրազիլական ակումբի նախագահ Ալեշանդրե Կալիլը Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է, որ Ռոնալդինյոն այսօր նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, որի մանրամասները չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոյի` «Ատլետիկո Մինեյրոյի» հետ նախորդ պայմանագրի ժամկետը լրացել էր դեկտեմբերի 31-ին, և ֆուտբոլիստն իրավունք ուներ այլ ակումբների հետ բանակցություններ վարել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում