Մենք միշտ կլինենք Ադրբեջանի կողքին, ընդհուպ մինչ Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի ՊՆ
16/12/2022 09:32

Նմանատիպ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ շարունակելու են աջակցել եղբայրական Ադրբեջանին արդիականացնել բանակը և հասցնել այն Թուրքիայի չափորոշիչներին։
Թուրքիայի պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ վերջերս երկու երկրները համատեղ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի տարածքում։ «Մենք միշտ կլինենք Ադրբեջանի կողքին, ընդհուպ մինչ Զանգեզուրի միջանցքի բացումը»,- ասել է Հուլուսի Աքարը՝ հավելելով, որ դա «Ադրբեջանի եղբայրական ժողովրդի արդար պայքարն է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում