Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում

Թուրքիայի քաղաքացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի իրավունքի պետական գրացման 100-ից պակաս գործարք, Ադրբեջանի քաղաքացիների դեպքում ՝ մեկ տասնյակից պակաս։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։ Վերջինս սակայն նշել է, որ Հայաստանում գույք ձեռք բերած Ադրբեջանի քաղաքացիներն ազգությամբ ադրբեջանցի չեն։

«Հայաստանում գրանցված է 450 հազար բնակարան, եթե Թուրքիայի քաղաքացիները ունենան, օրինակ, 50 բնակարան, ապա անվտանգության տեսանկյունից դա ոչ մի անհանգստություն չի առաջացնում»,- կարծիք է հայտնել Արման Պետրոսյանը։

Ներկայացնելով օտար երկրների քաղաքացիների կողմից Հայաստանում գնված անշարժ գույքի վիճակագրությունը՝ Արման Պետրոսյանն ասել է, որ ընթացիկ տարվա 10 ամիսներին Հայաստանում անշարժ գույք ձեռք են բերել հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները՝ 934 միավոր, ԱՄՆ քաղաքացիները՝ 907, Իրանի քաղաքացիները՝ 72, եվրոպական երկրների քաղաքացիները՝ 223։ Ամենաշատ գործարքները՝ 939, կատարվել են Երևանում, երկրորդ տեղում Կոտայքն է՝ 221։ Ամենաքիչ անշարժ գույք ձեռք են բերել Վայոց Ձորի մարզոմ՝ 8։

Հետևեք մեզ նաև Telegram-ում