Պելեգրինի. Պայքարը տիտղոսի համար համառ է լինելու
10/01/2014 22:22

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին նշել է, որ Պրեմիեր լիգան հաղթելու մի քանի իրական հավակնորդներ կան:
«Հիմա մենք շատ լավ ենք հանդես գալիս, սակայն անցել է ընդամենը առաջնության կեսը: Մեզ համար կարևոր է առաջնությունն այսպես լավ ավարտել: Մոտակա մի քանի օրերի ընթացքում մենք մի քանի կարևոր հանդիպումներ ենք ունենալու: Պայքարը տիտղոսի համար համառ է լինելու, և այս հարցում մենք 4 կամ 5 մրցակիցներ ենք ունենալու»,- ասել է չիլիացի մասնագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում