Challenger-ի և Charger-ի բենզինային տարբերակները ընդմիշտ կլքեն հոսքագիծը

Challenger-ի և Charger-ի բենզինային տարբերակները ընդմիշտ կլքեն հոսքագիծը

Dodge-ը, որն այժմ Stellantis կոնցեռնի մաս է, բավականին երկար ժամանակ դիմակայել է էլեկտրական ավտոմեքենաներ արտադրելու տենդենցին, գրեթե չառաջարկելով ոչ մի հիբրիդային մեքենա, առավել ևս էլեկտրական:

Այժմյան պայմաններում ճակատագրից այլևս հնարավոր չէ խուսափել: 

Հետևաբար, մինչև 2024 թվականը Challenger-ի և Charger-ի բենզինային տարբերակները ընդմիշտ կլքեն հոսքագիծը։ Ապագայում լեգենդար «մկանային» մեքենաների տեղը կզբաղեցնի էլեկտրականը, որը կնախագծվի նոր հենահարթակի վրա։ Ակնկալվում է, որ այդ սկզբունքորեն նոր հենահարթակը Dodge ապրանքանիշին կտրամադրի Stellantis կոնցեռնը։ 

Dodge-ը մտադիր է նաև թողարկել վերալիցքավորվող հիբրիդ՝ այն կթողարկվի հաջորդ տարվա վերջին։ Դա կլինի նոր մոդել, որն անմիջականորեն կապված չէ այժմ արտադրվողների հետ։ Բացի էլեկտրական սպորտային մեքենայից և plug-in հիբրիդից, Dodge-ն իր շարքին կավելացնի նոր մոդելի ևս մեկ էլեկտրական մեքենա: Առաջիկա երկու տարիները ապրանքանիշի համար շատ կարևոր կլինեն էլեկտրական մեքենաների արտադրության համար փոխակերպման առումով։

Անցած տարվանից Dodge-ը ընդգրկվել է նոր ձևավորված Stellantis NV կորպորացիայի կազմի մեջ: 

Կորպորացիան գրանցված է Նիդերլանդներում և ունի 14 ապրանքանիշ՝ Abarth, Alfa Romeo, Chrysler, Citroën, Dodge, DS, Fiat, Jeep, Lancia, Maserati, Opel, Peugeot, Ram Trucks և Vauxhall: «Stellantis» անվանումը օգտագործվում է բացառապես որպես կորպորատիվ ապրանքանիշ, ավտոմոբիլային ապրանքանիշերի անվանումներն ու լոգոները մնում են անփոփոխ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում