ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն այսօր կքննարկի Արցախի հարցը
17/12/2022 13:33
Նմանատիպ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն այսօր քննարկելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ ԱԽ աշխատանքները լուսաբանող Security Council Report (SCR) անկախ հետազոտական կենտրոնը:
SCR տեղեկությունների համաձայն Արցախի հարցը կքննարկվի Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո։ Արցախի հարցը օրակարգ է բերել Ֆրանսիան։ Թվիթերում կենտրոնի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ քննարկումը կայանալու է օրակարգի «Այլ հարցեր» բաժնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում