Մոտ 14.000 ՏԸՀ անդամներ վերապատրաստվել են ԵԱՀԿ և ԵՄ ծրագրով՝ խորհրդարանական ընտրությունների համար
Նմանատիպ
Տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) անդամների համար ԵԱՀԿ և ԵՄ աջակցությամբ իրականացվող ուսուցողական ծրագիրը` ընտրական վարչարարության ընթացակարգային և էթիկական ասպեկտների վերաբերյալ, կավարտվի վաղը: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Դասընթացը սկսվել է ապրիլի 15-ին և անց է կացվել երկրի ողջ տարածքում մոտ 14,000 ընտրական պաշտոնյաների համար: Այն կազմակերպել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ընտրական համակարգեր միջազգային հաստատության (IFES) կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորել է ներկայումս դասընթացներ վարող քառասուներեք դասավանդողների նախապատրաստումը:
«Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների կատարելագործված հմտությունները արդյունավետ և թափանցիկ ընտրությունների երաշխավորման կարևորագույն նախապայմաններից է», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը. «Կարծում ենք, այս և նմանատիպ այլ ջանքերը կնպաստեն Հայաստանի ընտրական գործընթացների հետագա համապատասխանությանը ԵԱՀԿ հանձնառություններին»:
Քվեարկության ընթացակարգերը, նոր ընտրական օրենսգրքի դրույթները, (տեսողական խնդիրներ ունեցողների համար նախատեսված) ստվարաթղթե կաղապարների օգտագործման իմացությունն ու շրջիկ քվեարկության կազմակերպումն ընդգրկված էին ընտրություններին աջակցություն տրամադրելու դասընթացների թեմաների շարքում:
.Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների հմտությունները և ընտրական կառավաման սկզբունքների հանձնառությունը պետք է լինի ամենաբարձր որակի/, – նշեց Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան. «Մաղթում ենք հաջողություն դասընթացի բոլոր 14.000 մասնակիցներին այդ հմտությունները կիրառելիս` նպաստելու ազատ և թափանցիկ ընտրական գործընթացին Հայաստանում»:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի ուսուցման համար նախապես քառասուներեք դասավանդող է ընտրվել և վերապատրաստվել, ինչպես նաև մի շարք ուսումնական նյութեր էին մշակվել: Նյութերը ներառում են նաև ձեռնարկ, որին հղում է կատարվելու քվեարկության օրը և գրանցամատյան` օժանդակելու ՏԸՀ հանձնաժողովի անդամներին արձանագրելու ընտրությունների օրը տեղի ունեցող գործոողությունները ընտրատեղամասերում: Դասընթացի մասնակիցներին տրվեցին նաև նոր ընտրական օրենսգիրքը և ԿԸՀ վերջին որոշումները:
Դասընթացը մաս է կազմում 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի` կատարելագործելու ընտրական գործընթացները Հայաստանում` միջազգային ստանդարտներին համապատասխան, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից և ֆինանսավորվում ԵՄ կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում