Այսօր մամուլի ազատության միջազգային օրն է. Դ.Միյատովիչն իր մեծարանքի խոսքն է հայտնել լրագրողներին
Նմանատիպ
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն իր մեծարանքի խոսք է հղել լրագրողներին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Թունիսում կայացած մամուլի ազատությանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ նա մասնավորապես նշել է.
«Ես հիանում եմ ճշմարտությունն ասելու ձեր անվախ ջանքերով: Մենք կապրեինք լրիվ այլ աշխարհում, եթե չլիներ հզոր անկախ մամուլը: Աշխատանքը կատարելիս՝ ռիսկի տակ դնելով Ձեր անվտանգությունը և նույնիսկ կյանքը, դուք շարունակում եք խիզախորեն կատարել ձեր առաքելությունը:
Այս պահին, երբ մենք նշում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը, կան բազմաթիվ լրագրողներ, որ ճաղերի ետևում են, իսկ շատերն էլ դեռևս սպասում են արդարադատության:
Ես կշարունակեմ հորդորել կառավարություններին, որպեսզի լուծեն լրագրողների նկատմամբ բռնությունների բոլոր դեպքերը և դադարեցնեն մեղավորների անպատժելիությունը՝ մեր տարածաշրջանը լրատվության համար ավելի լավ ու ավելի անվտանգ տարածք դարձնելու համար»: