Հայտնի է դարձել Արցախում նախագահական ընտրությունների երրորդ թեկնածուի անունը

Արցախի հանրապետությունում նախագահական ընտրությունների համար գրանցվել է նաև երրորդ թեկնածուն:

Ինչպես հաղորդում է «Karabakh-open.info» կայքը՝ հղում անելով ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, երեկ ինքնաառաջադրման կարգով իր թեկնածությունն է ներկայացրել Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօրվա դրությամբ առաջադրված թեկնածուները երեքն են՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը եւ Արկադի Սողոմոնյանը։

Բոլոր երեք թեկնածուներն էլ առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով եւ անկուսակցական են։

Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրման գործընթացը կավարտվի մայիսի 5-ի ժամը 18։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում