Խորհրդարանական ընտրությունները սահմանամերձ գյուղերում (ֆոտոշարք)
Նմանատիպ
Ներքին Կարմիրաղբյուր գյուղը Տավուշի մարզում է՝ շրջապատված գրեթե երեք
կողմից ադրբեջանցիների դիրքերով։Վերջին շրջանում գյուղը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Ինչպես արդենտեղեկացրել էTimes.am գործակալությունը, Տավուշի մարզի այս գյուղը, Այգեպար և Դովեղ գյուղերի հետ միասին գնդակոծվել է ադրբեջանցիների կողմից:
Գյուղում շատ կառույցներ դեռ 90-ականների սկզբի կռիվներից են այս
վիճակում։ Բայց գնդակոծություններն այսօր էլ հազվադեպ չեն։
ՕԵԿ նախընտրական պաստառները կպցրած էին ամենաբարձր ու ամենատարօրինակ տեղերում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառն էլ էր տարօրինակ նայվում
գյուղի ակումբի փլատակների վրա։
“Ազատություն, արդարություն, դաշնակցություն”. իր գործունեությունը
դադարեցրած խանութի պահին։
Գյուղացիների խոսքերով մանկապարտեզը վերանորոգվել է ԱԺ պատգամավոր
Միքայել Վարդանյանի աջակցությամբ։
Գալիք ընտրությունների ՀՀԿ թեկնածու Մարինե Մարաբյանի գովազդային պաստառը։
Գյուղացիները բավականին հեգնանքով էին խոսում ընտրություններից, ավելի
շատ մտահոգված էին իրենց խնդիրներով, որոնցից առաջնայինը աշխատանքի հարցն
է։ Գյուղի մշակվող հողերի մի մասը գտնվում է ադրբեջանցիների տեսադաշտում
և դրանք մշակելը վտանգավոր է, մանավանդ իրավիճակի սրվելու ժամանակ։
Բազմաթիվ այլ խնդիրներն էլ կան. ոռոգման, գյուղմթերքը գնորդին հասցնելու,
հարկման և այլ։