Դաշնակցականները սատարում են Գարեգին Նուշիկյանին
Նմանատիպ
ՀՅԴ Բյուրոյի անդամներ Վահան Հովհաննիսյանն ու Լևոն Մկրտչյանը մայիսի 3-ին տեղի ունեցածՀՅԴ ներկայացուցիչների եւ գործարարների հանդիպման ժամանակը թիվ 10 ընտրատարածքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել, ըստ որի` Վահան Հովհաննիսյանն ասել է, որ նա ցանկանում է այս ընտրատարածքում հաղթող տեսնել Գարեգին Նուշիկյանին, ով կարող է երկրին անհրաժեշտ նոր` մաքուր տնտեսական մշակույթի ձևավորման հիմքը լինել:
«Այնտեղ երկու տնտեսվարող իրար դեմ թեկնածություն են դրել:-Վահան Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է «yerkir.am»-ը,- Նրանցից ոչ մեկն իմ կուսակցությունից չէ՝ այնտեղ ՀՅԴ–ն ընդհանրապես թեկնածու չունի: Բայց ես կցանկանամ, որ հաղթի Գարեգին Նուշիկյանը, որովհետեւ, իմ կարծիքով, նա ավելի շատ է համապատասխանում այդ նոր կուլտուրայի մասին մեր պատկերացումներին, քան նրա մրցակիցները… Իմ դիրքորոշումը Կենտրոնի համար՝ որպես անհատի, քվեարկողի, Նուշիկյանն է»,- հայտնել է Վահան Հովհաննիսյանը:
«Իբրեւ Կենտրոնի բնակիչ` ես պետք է իմ ձայնը տամ մեծամասնական ընտրակարգով առաջադրված Գարեգին Նուշիկյանին, նախ, որովհետեւ Կենտրոնում միասին ենք մեծացել, եւ երկրորդ` ես գտնում եմ, որ, իբրեւ բիզնեսմեն եւ հայրենասեր մարդ, նա միայն օգտակար դերակատարում կունենա Ազգային ժողովում. նա ե՛ւ իր համեստությամբ, ե՛ւ իր անաչառությամբ հայտնի է Կենտրոնի բնակչությանը»,- իր ընտրությունը պարզաբանել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում