ԵՄ-ն սահմանային մոնիթորինգի համար «անցումային» թիմ կգործուղի Հայաստան

ԵՄ-ն սահմանային մոնիթորինգի համար «անցումային» թիմ կգործուղի Հայաստան

Եվրոպական խորհուրդը, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված, որոշել է Վրաստանում գործող ԵՄ մոնիթորինգային առաքելությունից անցումային աջակցող խումբ ուղարկել Հայաստան` ապահովելու ԵՄ-ի իրազեկվածությունը անվտանգային իրավիճակի վերաբերյալ և ծրագրելու ու նախապատրաստելու քաղաքացիական հնարավոր առաքելության հաստատումը երկրում։

Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունը։

Այս անցումային պլանավորման աջակցող խումբը կնպաստի Շառլ Միշելի միջնորդական գործունեությանը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում