ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը:

Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, որում ասված է, որ Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝  Լաչինի միջանցքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում