Գերմանիայի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունները լարվել են

Ադրբեջանը և Գերմանիան գտնվում են դիվանագիտական սկանդալի շեմին: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը, ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ Գերմանիան, «Եվրատեսիլ» համաեվրոպական մրցույթի նախօրեին նախաձեռնել է հակաադրբեջանական տեղեկատվական քարոզարշավ, որը նպատակ ունի ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը հանրապետությունում:

Ադրբեջանի կողմից Գերմանիայի ղեկավարության վրա հարձակումները սկսվել են իշխող կուսակցությանը պատկանող «Ենի Ադրբեջան» թերթում հրապարակված մի քանի հոդվածներից հետո: Թերթի նյութերի համաձայն՝ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հերբերտ Կվելեն ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իբրև թե հորդորել է նրանց միավորել Իհլամ Ալիևի բոլոր ընդդիմադիրներին և մեկ ճակատով պայքարել Ադրբեջանի իշխանություններ դեմ:

Գերմանիայի դեսպանատունը ստիպված է եղել հերքել այս տեղեկությունը: Դրան զուգահեռ, գերմանական մամուլում մի շարք հրապարակումներ են եղել այն մասին, թե Ադրբեջանում առկա են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ: Սա արդեն իսկ բավարար էր, որպեսզի հակագերմանական հայտարարություններ հնչեին նաև Ադրբեջանի խորհրդարանից:

Սայան Բաքվի անկախ վերլուծաբանները նշում են, որ չնայած կտրուկ հայտարարություններին, Ադրբեջանն, այնուամենայնիվ, պարտվում է մեդիադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում