Թուրքիայի և Հունաստանի ներկայացուցիչները Գերմանիայի միջնորդությամբ գաղտնի հանդիպում են ունեցել

Թուրքիայի և Հունաստանի ներկայացուցիչները Գերմանիայի միջնորդությամբ գաղտնի հանդիպում են ունեցել
Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների գաղտնի հանդիպում։ Ինչպես հայտնի է դարձել հունական մամուլին, հանդիպմանը մասնակցել են Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա-Մարիյա Բուրսան և Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը։
Հանդիպումը կազմակերպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական խորհրդական Յենս Պլետները։
Բանակցություններն անց են կացվել Եվրամիության գերմանական ներկայացուցչության գրասենյակում։ Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, բանակցությունների նախապես հաստատված օրակարգ չի եղել։ Կողմերին հնարավորություն է տրվել բաց զրույցի ընթացքում հասկանալ միմյանց դիրքորոշումները, փորձել անվտանգության խնդիրներին վերաբերող լուծումներ գտնել։
Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերից Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները խիստ լարվել են։ Երկու երկրները կանգնած են ռազմական բախման իրական վտանգի առջև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում