Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը պետք է լուծվի կողմերի միջև երկխոսության միջոցով. Իրանի ԱԳՆ
20/12/2022 17:51
Նմանատիպ
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ լուծման կարևորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության խոսնակն ընդգծել է. «Մենք կարծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք կատարումը կարող է վերջակետ լինել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին»։
Նշելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է զերծ մնալ անհարկի լարվածությունից՝ Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը արագ կլուծվի՝ կողմերի միջև երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում