Ուրուգվայի ԱԳ Նախարարը կայցելի Հայաստան
03/05/2012 18:01
Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուրուգվայի Հանրապետության ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Այցի ընթացքում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը:
Մայիսի 4-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս:
Լուիս Ալմագրոն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում