Telegram-ի հաշիվների զանգվածային առևանգում. նախազգուշացում
21/12/2022 13:25
Նմանատիպ
Telegram-ի հաշիվների զանգվածային առևանգման մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, հեռահաղորդակցության և զանգվածային լրատվության նախարարությունը: Վերջինս ներկայացրել է մոտավոր սխեմա, թե ինչպես են զեղծարարները առևանգում օգտատերերի հաշիվները:
Սխեման բավականին պարզ է. զեղծարարները կատարում են ընդամենը մի քանի քայլ.
- Telegram-ի օգտատերն իր կոնտակտների ցանկից որևէ մեկից հաղորդագրություն է ստանում, որտեղ նշվում է, իբր, Telegram Premium-ի բաժանորդագրության նվեր է ստացել։
- Օգտատերը սեղմում է կոճակը, և այդ պահին ստանում է «ակտիվացման կոդ», որի մուտքագրմամբ «ակտիվանում» է Telegram Premium-ի բաժանորդագրությունը:
- Օգտագործողը մուտքագրում է կոդը, և նրա հաշիվն անմիջապես բացվում է զեղծարարի համակարգչում։
- Այնուհետև, այս հաշվից անմիջապես նման հաղորդագրություններ է ուղարկվում օգտատիրոջ կոնտակտների ամբողջ ցանկին:
Զեղծարարությունից խուսափելու համար անհրաժեշտ է միացնել «երկու գործոնի» նույնականացումը: Այս դեպքում, նույնիսկ կոդը մուտքագրելուց հետո, զեղծարարները պետք է մուտքագրեն գաղտնաբառ, որը գիտի միայն հաշվի սեփականատերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում