Բուլղարիայում կազմակերպվել է գիտաժողով Հայոց ցեղասպանության թեմայով

Մայիսի 2-3-ը Բուլղարիայի Վելիկո Տրնովո քաղաքի«Սվ. Կիրիլ ի Մեդոդիյ» համալսարանի Ուսանողական խորհրդինախաձեռնությամբ տեղի ունեցավԱզգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանություն` մարդկության դեմ ամենաարյունալիհանցագործություն97-րդտարելից»թեմայով, որը իր տեսակի մեջ առաջինն էրԲուլղարիայում, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Գիտաժողովինզեկույցներով հանդես եկան բուլղար և հայ ազգի դասախոսներ ու ուսանողներՍոֆիայից, ՎելիկոՏրնովոյից, Վառնայից, Ռուսեից, Պլովդիվից:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԲուլղարիայունՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Դեսպանն իր ելույթում շեշտեց, որ «1915-1917թթ. իրադարձություններըպլանավորված ցեղասպանություն էր Օսմանյան կայսրության կողմից, որի գերխնդիրն էր ոչնչացնել տեղի հայ ազգի բնակչությանըև յուրացնել այն ամենը, ինչհազարամյակների ընթացքում կերտվել էր հայ ժողովուրդի կողմից»:

Գիտաժողովը վարում էր բուլղար պատմաբան, համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ դոկտոր Պլամեն Պավլովը: Հետաքրքիր զեկույցներով ընդգրկվեցին նաևհայկական համայնքի և հայ եկեղեցու ներկայացուցիչները,մտավորականներ, պատմաբաններ, որոնք իրենց ելույթներումլուսաբանեցինՀայոց ցեղասպանության իրադարձությունները տարբեր տեսանկյուններից:

Միջոցառմանը ներկայացվեց նաև Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռավոր հարևաններ ՀայաստանԹուրքիա» գիրքը` բուլղարերեն թարգմանությամբ: Միջոցառումնավարտվեց Թավիանի եղբայրների նկարահանած «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությամբ:

Նույն օրը դեսպան Սհոյանը հանդիպեց Վելիկո Տրնովոյի քաղաքապետ Դանիել Պանովի հետ: Հանդիպման նպատակն էր ուշ միջնադարումկառուցված և 20-րդ դարի սզկբին փլուզված հայկական եկեղեցու հետագա ճակատագրի խնդիրը: Հողակտորը, որիմի մասի վրա գտնվում են եկեղեցու փլատակները` 2008թ. գնվել է բուլղար մի գործածարի կողմից: Ըստ ՀՀ դեսպանության և Վելիկո Տրնովոյի քաղաքապետի միջև ձեռք բերված համաձայնության` տեղի իշխանությունների և սեփանատիրոջ կողմից ձեռք կառնվեն միջոցներ հայկական եկեղեցու փլատակները քաղաքի պատմամշակութային հուշարձանի վերածելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում