Վաշինգտոնում տեղի կունենա Զելենսկու և Բայդենի հանդիպումը
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Վաշինգտոն այցն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Զելենսկու առաջին արտասահմանյան այցն է։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի Telegram ալիքը։ Սպիտակ տան մամուլի ծառայությունն, իր հերթին, տեղեկացնում է, որ Ուկրաինայի ղեկավարը ելույթ կունենա նաև Կոնգրեսի նիստում։
Ռուսաստանում գործողց Եվրոպական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Նիկոլայ Տոպորնինի խոսքով՝ ուղևորությունը կապված է Կիևին ֆինանսական և ռազմական օգնության հետ։
Քաղաքագետի կարծիքով՝ Զելենսկու համար չափազանց կարևոր է ամերիկյան քաղաքական համակարգի բոլոր ներկայացուցիչներին փոխանցել Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու փաստարկները։
«ԱՄՆ խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում անցկացվող վերջին ընտրությունների արդյունքում հաղթեցին հանրապետականները։ Իսկ հանրապետականներն ունեն կոնգրեսականներ, ովքեր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էին, որ ԱՄՆ-ն մեծ գումարներ է հատկացնում Ուկրաինային։ Նոր կազմը կսկսի աշխատանքը հունվարի 21-ին, իսկ ներկայիս օգնությունը հաստատվել է հին կազմի կողմից, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներ էին։ Մտավախություններ կան, որ հաջորդ տարվանից, երբ պալատը կղեկավարի հանրապետական մեծամասնությունը, կարող են խնդիրներ առաջանալ նոր օժանդակության հաստատման հարցում»,- հավելել է քաղաքագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում