Շոյգուն ընդգծել է ԼՂ-ում խաղաղության պահպանման անհրաժեշտությունը

Շոյգուն ընդգծել է ԼՂ-ում խաղաղության պահպանման անհրաժեշտությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ անհրաժեշտ է խաղաղություն ապահովել Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում։ Այս մասին ռուսական պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում։

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, նիստին մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Շոյգուն մասնավորապես նշել է՝ անհրաժեշտ է, որ ռուսական զորախմբերը ԼՂ-ում ու Սիրիայում պահպանեն խաղաղություն և կայունություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում