Santa Cruz de la Sierra
+23°C
14
La Paz
+7°C
7
Trinidad
+25°C
8
Sucre
+11°C
14
Tarija
+14°C
8
Potosí
+1°C
1
Oruro
+6°C
14
Cochabamba
+11°C
7
Cobija
+22°C
1
Widget clima HTML para el sitio web de sharpweather.com

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները վերածվում են լայնածավալ պաշտպանական գործընկերության

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները վերածվում են լայնածավալ պաշտպանական գործընկերության

ԱՄՆ Պետդեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վերաճում է լիարժեք պաշտպանական գործընկերության։

«Ռուսաստանը մեծ քանակով ռազմական և տեխնիկական աջակցություն է առաջարկում Իրանին՝ մարտական ​​անօդաչու սարքերի դիմաց: Սա նրանց հարաբերությունները կվերածի լիարժեք պաշտպանական գործընկերության», – ասել է Նեդ Փրայսը լրագրողներին:

Պետքարտուղարության խոսնակը հրաժարվել է ենթադրություններ անել այն մասին, թե  ինչպես կարող է Թեհրանն օգտագործել Ռուսաստանի օգնությունը։

Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը լրջորեն կմտածի, եթե Իսլամական Հանրապետությունը ստանա ավելի բարդ տեխնոլոգիաներ և տեխնիկական աջակցություն մասնագետներից:

Օգոստոսին The Washington Post օրաթրերթը, իսկ ավելի ուշ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Իրանը անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին: Չնայած արված հայտարարություններին՝ Մոսկվան և Թեհրանը շարունակ հերքում են այն պնդումները, թե իրանական անօդաչու սարքերը Ռուսաստանն օգտագորում է Ուկրաինայի դեմ։

Ի հավելում այս ամենի Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում