ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը օգնության կարիք ունեցողների համար
21/12/2022 20:54
Նմանատիպ
ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
Եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը։
Եվրոպական դատարանը պարտավորեցրել է նաև Ադրբեջանին ապահովել ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
Իր որոշման մեջ Եվրադատարանը նաև նշել է, որ այս պահին վիճելի է Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում