Թուրքիան և Ադրբեջանը փաստացի միավորում են երկու երկրների բանակները

Թուրքիան և Ադրբեջանը փաստացի միավորում են երկու երկրների բանակները

Մեր նպատակն է մինչ 2025թ. Ադրբեջանի զինված ուժերը հասցնել Թուրքիայի ԶՈՒ մակարդակին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Մինչ այդ ժամանակահատվածը Ադրբեջանի բանակը պետք է համապատասխանի Թուրքիայի ԶՈՒ բոլոր պահանջներին և չափանիշներին։ Երկու բանակների գլխավոր շտաբերն ու պաշտպանության նախարարությունները մշտական հիմունքներով կոլեգիայի նիստեր են անցկացնելու։ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը մեկ օրգանիզմ են դառնում և ծառայելու են երկու պետությունների առջև կանգնած ընդհանուր խնդիրներին ու նպատակներին», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Ինպես նշում է Պատերազմներ V.5 Թելեգրամ ալիքը, Ադրբջանի պաշտոնյաները նույնպես հաստատում են, որ իրենց բանակն ամբողջությամբ անցել են թուրքական ԶՈՒ ֆորմատին։ Թուրք զինվորականները բարձր պաշտոններ են զբաղեցնում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում և ԶՈՒ գլխավոր շտաբում։ Երկու երկների կողմից իրականացվող զորավարժությունները մշտական բնույթ են կրում։ Հիմա էլ, ինչպես պարզ դարձավ Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսքից, վերջինս արդեն ուղիղ խնդիրներ է դնում Ադրբեջանի ԶՈՒ առաջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում