Էդ.Նալբանդյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունին, հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների իրականացման համար ՀՀ իշխանությունների ստեղծած պայմանները, ընդգծեց, որ իրենց գնահատմամբ երկրում ստեղծված են անհրաժեշտ պայմանները հավասար ընտրարշավի ու ազատ ընտրությունների անցկացման համար:

Վլադիմիր Գարկունը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց, որ ԱՊՀ դիտորդները առաքելությունն իրականացնելու են ՀՀ բոլոր մարզերում ու ներկայացրեց ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատակարգը և ընտրությունների վերաբերյալ եզրակացություն կազմելու չափանիշներն ու սկզբուքնները:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ընտրական գործընթացներին առնչվող մի շարք հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում