Մոսկվայում այսօր կկայանա Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Մոսկվայում այսօր կկայանա Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Ռուսաստանի Դաշնությունում այսօր կկայանա Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի՝ այս ամսվա ընթացքում թվով երկրորդ հանդիպումը։ Երկու երկրների արտգործնախարարները նախօրեին նաև հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ռուսական կողմը, նախարարները քննարկել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի փակված լինելու հանգամանքն, ինչպես նաև տարածաշրջանի հանքավայրերի շահագործման թեմայով հայկական և ադրբեջանական կողմերի միջև առաջացած տարաձայնությունները։

Ռուսաստանը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը և պահպանել եռակողմ հայտարարությունների դրույթները։

Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում