Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը 112 000 եվրո է վճարել Հայաստանին 2022 թ. դեպի Նախիջևան չվերթերի համար

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը 112 000 եվրո է վճարել Հայաստանին 2022 թ. դեպի Նախիջևան չվերթերի համար

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող AZAL-ը Հայաստանին մոտ 112 հազար եվրո է վճարել 2022 թվականին Հայաստանի օդային տարածքն օգտագործելու համար, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քաղավիացիայի կոմիտեից։

«Հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով թռիչքների համար ադրբեջանական AZAL ավիաընկերությունը «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին է փոխանցել է 111 927,22 եվրո: Փոխանցումն իրականացվել է EUROCONTROL միջազգային կազմակերպության (օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպություն – խմբ.) կենտրոնական գրասենյակի միջոցով ՝ սահմանված ընթացակարգի համաձայն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում