Մադրիդի «Ռեալը» պատրաստ է մեկ միլիարդ եվրո վճարել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեին ձեռքբերելու համար։
Ինչպես հայտնում են արևմտյան լրատվամիջոցները, թագավորական ակումբը Մբապեին պայմանագիր է առաջարկել, որով նա 4 մրցաշրջանի ընթացքում կվաստակի 630 միլիոն եվրո։ Եվս 150 միլիոն եվրո «Ռեալը» Մբապեին առաջարկել է որպես ստորագրման բոնուս։
Հիշեցնենք, Կիլիան Մբապեն հիմա խաղում է ՊՍԺ-ի կազմում։ Թիմի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: