Լավրով. Ռուսաստանը կապ չունի Ռուբեն Վարդանյանի Արցախ գնալու հետ
23/12/2022 18:42
Նմանատիպ
Ռուսաստանը կապ չունի և չի էլ ունենա Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի Հանրապետություն գնալու և այնտեղ քաղաքականությամբ զբաղվելու որոշման հետ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը։
«Պարոն Վարդանյանը որևէ հարաբերություն չունի ՌԴ հետ, և ռուսական իշխանությունները որևէ հարաբերություն չունեն նրա հետ։ Նրա խնդրանքով, օրերս եղավ նախագահի հրամանագիր, նա այլևս ՌԴ քաղաքացի չէ»,-ասել է Լավրովը։
Ասուլիսի մասնակից Ջյեհուն Բայրամովը մինչ այդ հայտարարել էր, որ Ադրբեջանը պահանջում է, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը լքի Արցախը։
«Նրա գործունեությունը կրում է հանցավոր և արկածախնդիր բնույթ։ Մենք կարծում ենք, որ սրան պետք է վերջ տալ։ Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս շրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, առաջին հերթին սրանից տուժում է տեղի բնակչությունը։ Դա խանգարում է տեղի բնակչության վերաինտեգրման գործընթացին»,- ասել է Բայրամովը։ Վարդանյանին տարածաշրջանին «օտար տարր» է անվանել։