Հրապարակվել է բրիտանական նոր թղթադրամների դիզայնը

Նմանատիպ
5, 10, 20 և 50 ֆունտ ստերլինգ արժողությամբ թղթադրամների վրա այսուհետ պատկերված կլինի թագավոր Չարլզ III:
Նորությունը հրապարակել է Անգլիայի բանկը՝ հավելելով, որ նոր թղթադրամները շրջանառության մեջ կհայտնվեն 2024 թվականից:
Թղթադրամների մնացած դիզայնը կմնա նույնը, որն առկա էր Չարլզ III նախորդող Եղիսաբեթ II թագուհու ժամանակ։ Վերջինիս դիմանկարը բրիտանական թղթադրամների վրա պատկերված է եղել սկսած 1960 թվականից:
Թագավորի պատկերը կտպագրվի թղթադրամների ճակատային մասում, ինչպես նաև անվտանգության «թափանցիկ պատուհանում»:
Ներկայումս շրջանառության մեջ է գտնվում Անգլիայի բանկի մոտ 4.5 միլիարդ հատ տարբեր արժեքի թղթադրամներ՝ շուրջ 80 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ:

Բրիտանական 5 ֆունտ ստերլինգ

Բրիտանական 10 ֆունտ ստերլինգ

Բրիտանական 20 ֆունտ ստերլինգ

Բրիտանական 50 ֆունտ ստերլինգ