Ստեղծիր դիմանկարդ Lensa հավելվածով

Ստեղծիր դիմանկարդ Lensa հավելվածով

Սոցիալական ցանցերում տարածվում են օգտատերերի ֆուտուրիստիկ դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում իրենց պրոֆեսիոնալիզմով և բարձր որակով։ «Արվեստի գործերը» րոպեների ընթացքում ստեղծում է  Lensa հավելվածը։ Ծրագիրը աշխատում է նեյրոնային ցանցով, որը սովորական լուսանկարից ստանում է «ավատարային պատկեր»։

Lensa հավելվածը թողարկվել է 2022-ի սկզբին և նախատեսված էր միայն լուսանկարները բարելավելու համար։ Շաբաթներ առաջ Lensa-ում հայտնվեց նոր Magic Avatars գործառույթը, որը նեյրոցանցի օգնությամբ ճանաչում է մարդու դիմագծերը և ստեղծում 50-200 ավատար՝ տարբեր ոճերում։

Ինչպե՞ս է մեզ տեսնում նեյրոցանցը

Lensa-ն նեյրոցանցով դիմանկարներ է ստեղծում տարբեր ոճերում՝ 3D կերպարից մինչև տիեզերագնաց։ Նեյրոցանցը նկարում է ինչպես իրական նկարիչը՝ պահպանելով օգտատերերի անհատականությունը։ Եթե անգամ ավատար չեք ցանկանում, հասկանալու համար հետաքրքիր է փորձարկել, թե ինչպե՞ս է մեզ տեսնում նեյրոցանցը։

Ինչպե՞ս է աշխատում Magic Avatars գործառույթը

Գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ է ըստ պահանջվող քայլերի ներբեռնել 10-20 լուսանկար, որոնք սելֆի են կամ դեմքը խոշոր պլանով այլ լուսանկարներ են։ Ցանկալի է, որ լուսանկարները լինեն տարբեր դիրքերից՝ հույզերը ճիշտ պատկերելու համար։  Դրանից հետո դուք պետք է ընտրեք, թե քանի՞ ավատարի տարբերակ եք ցանկանում՝ 50, 100 կամ 200, որից հետո նեյրոցանցը կսկսի նկարել։ Գործընթացը կարող է տևել 20 րոպե։

Հավելվածը մշակել է Prisma Labs թիմը, որոնք ստեղծել են նաև Prisma նախագիծը, որը ևս աշխատում է լուսանկարների «մշակմամբ»։ Lensa-ն ստեղծվել է Stable Diffusion նեյրոցանցի հիման վրա, որը կարողանում է նկարել անգամ բառերով։  

Lensa հավելվածը հնարավոր է ներբեռնել անվճար, բայց Magic Avatars գործառույթի համար հարկավոր է վճարել։ Ի դեպ, «Անդրոիդ» օպերացիոն համակարգի  համար այն ավելի մատչելի է։

Ներբեռնելու համար՝ App store Google play

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում