2023-ին ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 45մլրդ․ դոլարի օգնություն

2023-ին ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 45մլրդ․ դոլարի օգնություն

Միացյալ Նահանգների կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատել է 2023թ-ի բյուջեի նախագիծը՝ մոտ 1․7 տրիլիոն դոլար, որից շուրջ 45 միլիարդ դոլարը կտրամադրվի Ուկրաինային՝ որպես օգնություն։ Օգնության առյուծի բաժինը՝ 28․4 միլիարդը, նախատեսված է ռազմական կարիքների համար։

Նշենք, որ դեկտեմբերի 23-ին բյուջեի նախագիծը հաստատել էր նաև Սենատը, և հիմա այս որոումը վերջնական ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է միայն նախագահ Ջո Բայդենի ստորագրությունը։

Հիշեցնենք, որ 2022թ-ի ընթացքում ԱՄՆ-ը Ուկրաինային է հատկացրել շուրջ 50 միլիարդ դոլարի օգնություն։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում