Մենք պաշտպանելու ենք մեր պետությունն ու ապագան․ Ռուբեն Վարդանյանի կոչը Ստեփանակերտի հրապարակից
Նմանատիպ
«Այսօր կիրակի օր է, աշխարհի մի մասը նշում է Սուրբ ծնունդը: Ես կանգնած եմ Ստեփանակերտի գլխավոր հրապարակում և ուզում եմ բոլորիդ կոչ անել, այսօր ժամը 14:00-ին գալ այստեղ ընտանիքներով, որովհետև մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ կանք: Մենք պետք է միանանք ու ասենք, որ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, մենք պաշտպանելու ենք մեր արժանապատվությունը, մենք պաշտպանելու ենք մեր պատմությունն ու մեր ապագան»:
Այս մասին այսօր առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ուղիղ եթերով հայտարարեց Արցախի Պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշեց, որ ոմանք դեմ են այսօրվա հանրահավաքին, մարդիկ կան, որ ամեն ինչ անում են, որ իրենք ուրիշ ճանապարհով գնան, բայց ինքը վստահ է, որ կարող են մնալ արժանապատիվ արցախցի` միայն միասին պաշտպանելով Արցախի Հանրապետությունը:
«Ուրիշ ճանապարհ չունենք, դրա համար բոլորիդ կոչ եմ անում` եկեք այսօր այստեղ ժամը 14:00-ին, մենք պետք է որոշում կայացնենք, որ գնանք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք»,- հայտարարեց Վարդանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում