2030-ականներին ադրբեջանական գազի հանքավայրերը կգնան բնական կրճատման․«Լույս» հիմնադրամ
Նմանատիպ
Փորձագիտական կանխատեսումների համաձայն ՝ արդեն 2030-ականներին
Ադրբեջանի գրեթե բոլոր շահագործվող գազի հանքավայրերը բնական
կրճատման են գնալու։
Այսպիսի եզրակացության են եկել «Լույս» հիմնադրամի փորձագետները, որոնք, շարունակելով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամին վերաբերող հոդվածաշարը, այս անգամ անդրադարձել են Հարավային գազային միջանցքին՝ ուսումնասիրելով
ընդլայնման առկա խոչընդոտները և հեռանկարները։
«Ինչպես Տրանսանատոլիական գազատարը (TANAP), այնպես էլ Տրանսադրիատիկ գազատարը (TAP) այս տարի արդեն իսկ շահագործվում են ամբողջ ծավալով։ Այսինքն՝ Հարավային գազային միջանցքի ընդլայնման հեռանկարներն ուսումնասիրելիս պետք է հասկանալ այս բաղադրիչներից յուրաքանչյուրի թողունակության ընդլայնման հնարավորությունները։
Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առկա խողովակաշարերի ծանրաբեռնվածությունը և դրանք կարճ ժամանակում ընդլայնելու տեխնիկական անհնարինությունը, ավելի իրատեսական է մինչև 2025 թվականը Ադրբեջանից ԵՄ-ին լրացուցիչ տարեկան մինչև 5 մլրդ մ³ գազի մատակարարումը (բացի արդեն իսկ ստանձնած 10 մլրդ մ³ երկարաժամկետ պարտավորությունից)։
Համաձայն փորձագիտական կանխատեսումների՝ արդեն 2030-ականներին Ադրբեջանի գրեթե բոլոր շահագործվող գազի հանքավայրերը բնական կրճատման են գնալու։ Բոլոր իրատեսական սցենարների դեպքում կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը բնական գազի սեփական ռեսուրսներով լավագույն դեպքում ԵՄ գազի մատակարարումները մինչև 2025թ-ը կարող է հասցնել տարեկան 15 մլրդ մ³-ի, իսկ մինչև 2030թ-ը՝ 20 մլրդ մ³-ի։
Նույնիսկ տարեկան 20 մլրդ մ³ գազ մատակարարելու դեպքում ԵՄ շուկայում ադրբեջանական գազի մասնաբաժինը կշարունակի կազմել առավելագույնը 5%-ը ՝ հաշվի առնելով, որ ԵՄ երկրները տարեկան սպառում են շուրջ 400 մլրդ մ³ բնական գազ»,- նշվում է «Լույս» հիմնադրամփորձագիտական եզրակացության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում