Կարմիր Խաչի շնորհիվ 10 տոննա մարդասիրական օգնություն է հասել Արցախ
Նմանատիպ
Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումից 14 օր անց առաջին մարդսիրական օգնությունը տեղ է հասել Ստեփանակերտ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Փաստինֆոյին պատմել է, որ ԿԽՄԿ-ն ապահովել է, որպեսզի 10 տոննա հումանիտար բեռն անվտանգ անցկացվի Բերձորի միջանցքով։
«Ե՛վ բեռնատարներ ենք տրամադրել՝ 10 տոննա մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու համար, և անվտանգ փոխադրումն ենք ապահովել։ Այդ օգնությունը ներառում է նախ և առաջ դեղորայք, մանկական սնունդ, որոնք փոխանցվել են համապատասխան բուժհաստատություններին»,-ասել է Ամատունին։
Նա հիշեցրել է, որ մարդասիրական բեռի տեղափոխումն ու, առհասարակ, ԿԽՄԿ ներգրավմամբ ցանկացած գործողություն իրականացվում է ՀՀ և Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված կարգով։
ԿԽՄԿ ներկայացուցիչը նաև նշել է, որ դեկտեմբերի 25-ին ևս մեկ մեքենա դեղորայք է ուղարկվել Արցախ ու տրամադրել բուժհաստատություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում