0.1 C
Yerevan

Կարմիր Խաչի շնորհիվ 10 տոննա մարդասիրական օգնություն է հասել Արցախ

Նմանատիպ

Պուտինի սպառնալիքները Մեծ Բրիտանիային․ Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N...

Հաագայի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի

Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական...

Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումից 14 օր անց առաջին մարդսիրական օգնությունը տեղ է հասել Ստեփանակերտ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Փաստինֆոյին պատմել է, որ  ԿԽՄԿ-ն ապահովել է, որպեսզի 10 տոննա հումանիտար բեռն անվտանգ անցկացվի Բերձորի միջանցքով։

«Ե՛վ բեռնատարներ ենք տրամադրել՝ 10 տոննա մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու համար, և անվտանգ փոխադրումն ենք ապահովել։ Այդ օգնությունը ներառում է նախ և առաջ դեղորայք, մանկական սնունդ, որոնք փոխանցվել են համապատասխան բուժհաստատություններին»,-ասել է Ամատունին։

Նա հիշեցրել է, որ մարդասիրական բեռի տեղափոխումն ու, առհասարակ, ԿԽՄԿ ներգրավմամբ ցանկացած գործողություն իրականացվում է ՀՀ և Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված կարգով։

ԿԽՄԿ ներկայացուցիչը նաև նշել է, որ դեկտեմբերի 25-ին ևս մեկ մեքենա դեղորայք է ուղարկվել Արցախ ու տրամադրել բուժհաստատություններին։

spot_imgspot_img