Ռուբեն Վարդանյան. Տնտեսական ոլորտում սկսել են խնդիրներ առաջանալ
26/12/2022 16:05
Նմանատիպ
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր անցկացրած օպերատիվ շտաբի նիստում հայտնել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, և արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում:
«Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով»,- նշել է նա:
Նիստում զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաեւ համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում