ԱՊՀ երկրների միջև կան տարաձայնություններ․ Պուտին

ԱՊՀ երկրների միջև կան տարաձայնություններ․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկի բացման ելույթում նշել է, որ սպառնալիքներն ու մարտահրավերները մեծանում են, կան նաև տարաձայնություններ ԱՊՀ անդամների միջև:

«Ցավոք, այս ոլորտում մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին դրսից, տարեցտարի միայն աճում են։ Ստիպված ենք խոստովանել, որ տարաձայնություններ են ծագում նաև Համագործակցության անդամ երկրների միջև։

Գլխավորը, սակայն, այն է, որ մենք պատրաստ ենք և կհամագործակցենք։ Եվ եթե նույնիսկ ինչ-որ խնդրահարույց հարցեր են առաջանում, ձգտում ենք դրանք ինքներս լուծել՝ միասին, համատեղ, միմյանց բարեկամական օգնություն ցուցաբերելով և միջնորդական գործողություններ կատարելով»,- ասել է ՌԴ նախագահը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում