Չինաստանում կորոնավիրուսային բռնկման պատճառով Apple-ում եկամուտների անկում է սպասվում
Նմանատիպ
Ամերիկյան Apple կորպոռացիան տնտեսական վնասներ է կրում Չինաստանում լոգիստիկ խափանումների և կորոնավիրուսային վարակների նոր ալիքի ֆոնին։
Այս մասին գրում է բրիտանական հեղինակավոր Financial Times հանդեսը։
2022թ-ի չորրորդ եռամսյակում Apple-ի զուտ շահույթը կնվազի ավելի քան 8%-ով։
Սա նշանակում է, որ Apple-ի՝ 14 եռամսյակ անընդմեջ աճող շահույթի տեմպը կդադարի։ Փորձագետները դա բացատրում են նրանով, որ iPhone սարքերի 90%-ը հավաքվում է Չինաստանում։ Covid19-ի սահմանափակումների և դրանց վերացումից հետո դեպքերի կտրուկ աճի պատճառով Apple-ը բախվեց 5-ից 15 միլիոն սմարթֆոնների դեֆիցիտի հետ։
Վերլուծաբանների կանխատեսումներով ՝ առաջիկա վեց ամիսները առանցքային կլինեն Apple-ի մատակարարումների կայունության համար՝ Չինաստանում համաճարակաբանական իրավիճակի ֆոնին։
Նշենք, որ դեկտեմբերի առաջին 20 օրերի ընթացքում Չինաստանում Covid 19-ով վարակվել է շուրջ 250 միլիոն մարդ: Բռնկումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները թուլացրել են Covid 19-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը», որը պահպանվում էր 2020թ-ի սկզբից մինչև բոլորովին վերջերս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում