ԱԻՆ. Հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն
04/05/2012 20:33
Նմանատիպ
Այսօր Հանրապետության հրապարակում ՀՀԿ վերջին հանրահավաք-համերգի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել:
ԱԻՆ–ից հայտնում են, որ ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. Կան տուժածներ:
Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության հերթապահ դիսպետչերին:
Նախնական տեղեկությունների համաձայն` տուժածների մեջ կան երեխաներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում