Արդբեջանը կեղծ լուրեր է տարածում սոցիալական ցանցերում
Նմանատիպ
Ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի բնակիչներին տարհանելու մասին կեղծ լուրեր են տարածում։
Այս մասին նշվում է Արցախի Հանրապետության ԱԱԾ հայտարարության մեջ։
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում»,-ասվում է հայտարարության մեջ։
Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում արցախցիներին հորդորում են դիմել ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:
Հետևեք մեզ նաև Telegram-ում