Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն լինի. ՊԵԿ

Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն լինի. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը հասանելի չեն լինի 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը։
Պատճառը տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինման աշխատանքներն են։

Վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի
3-ից 5-ը, հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման
համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտե

Հետևեք մեզ նաև Telegram-ում