ՀԱԿ-ը արձագանքել է ՀՀԿ հանրահավաքում տեղի ունեցած միջադեպին
04/05/2012 23:57
Նմանատիպ
Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսը: Ընդդիմադիր դաշինքի կողմից տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Մենք ցավում ենք Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Սա ողբերգություն է բազմաթիվ ընտանիքների համար, եւ նման իրավիճակում նպատակահարմար չենք գտնում մասնակցել որեւէ քաղաքական բանավեճի»:
Հայտարարությունը ստորագրել են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում