ՀՀԿ. «Բոլոր տուժածները մեր երեխաներն են, քույրերն ու եղբայրները»
Նմանատիպ
«Ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր տեղի ունեցած դժբախտ պատահարն իրենց քաղաքական նպատակների համար են օգտագործում` փորձելով ամեն կերպ քաղաքական դիվիդենտներ քաղել»,- անդրադառնալով ՀՀԿ հանրահավաքում տեղի ունեցած միջադեպին և դրա առնչությամբ հնչող տարաբնույթ մեկնաբանություններին`Panorama.am-ին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Բոլոր տուժածները մեր երեխաներն են, քույրերն ու եղբայրները, որոնց մի մասին անձամբ ճանաչում եմ: Փառք Աստծո, որ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Կոչ եմ անում բոլորին, որ մեր հասարակությանը բնորոշ իմաստով, հավասարակշռված ձևով վերաբերվել նշյալ միջադեպին»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` անթույլատրելի է, երբ որոշ քաղաքական գործիչներ յուրովի են մեկնաբանում ու գնահատում իրավիճակը` փորձելով հնարավորինս դիվիդենտներ քաղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում