2022-ի հունվար-նոյեմբերին ՀՀ-ում արտահանումն աճել է 75.2%-ով

2022-ի հունվար-նոյեմբերին ՀՀ-ում արտահանումն աճել է 75.2%-ով

2022թ. հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 12․489 մլն․ դոլար։

2021թ.-ի հաշվարկային նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը աճել է  67.8%-ով:

Նման տվյալներ հաղորդում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2․990.6 մլն դոլարով:

Ըստ այդմ, 2022թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանն արտահանել է 4․749.2 մլն․ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել է 7․739.8 մլն․ դոլարի արտադրանք:

Ընդ որում, դիտարկվող ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 75.2%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը եղել է 63.6%։

Հետևեք մեզ նաև Telegram-ում