Հայաստանում այսօր «լռության օր» է

Այսօր Հայաստանում «լռության օր» է` վաղը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Դա նշանակում է, որ արգելված է մամուլում հրապարակել ընտրություններին մասնակից ուժերի մասին ցանկացած քաղաքական նյութ, որը կարող է քարոզչություն կամ հակաքարոզչություն դիտարկվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ այսօր հրապարակվելու է ընտրողների վերջին ցուցակը, ինչպես նաև քվերաթեթիկները տրամադրվելու են տեղամասային ընտրական հանձնաժողովներին:
Ինչպես նշվում է ԿԸՀ հաղորդագրության մեջ, մեծամասնական ընտրակարգի համար տպագրվել է 2 մլն 550 հազ. քվերաթերթիկ: Դրանք կկնքվեն և կհանձնվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ մեկ դաշինք և ութ կուսակցություն: Դրանք են՝



1. «Բարգավաճ Հայաստան»

2. «Ժառանգություն»

3. Հայ ազգային կոնգրես կութակցությունների դաշինք

4. Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցություն

5. Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

6. Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

7. Հայաստանի Հանրապետական կուսակցություն

8. Միավորված հայեր կուսակցություն

9. «Օրինաց երկիր» կուսակցություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում